IFRS 9
«IFRS 9» գործնական դասընթացը նախատեսված է ֆինանսական ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ֆինանսական գործիքների հաշվապահական հաշվառման, վարկային ռիսկի գնահատման և IFRS 9-ի կիրառության վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն ֆինանսական գործիքների դասակարգման սկզբունքները, Ակնկալվող վարկային կորուստների (ECL) մոդելը, Դեֆոլտի հավանականության (PD), Դեֆոլտի դեպքում առկա պարտավորության (EAD) և Դեֆոլտի դեպքում կորստի (LGD) հաշվարկման մեթոդաբանությունները, ինչպես նաև ապագային միտված տեղեկատվության ազդեցությունը։
Դասընթացը համադրում է տեսական գիտելիքները գործնական օրինակների, հաշվարկների և շուկայում կիրառվող լավագույն փորձի հետ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայկական շուկայի առանձնահատկություններին։
Դասընթացը նախատեսված է գլխավոր և ավագ հաշվապահների, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և վերլուծության մասնագետների, ինչպես նաև աուդիտորների համար, ովքեր ունեն հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտում հիմնական գործնական փորձ և/կամ գիտելիքներ։
Դասընթացը հատկապես արդիական է ֆինանսական գործիքների հաշվապահական հաշվառման, վարկային ռիսկի գնահատման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, աուդիտի և IFRS-ի ներդրման գործընթացներում ներգրավված մասնագետների համար։
Դասընթացը համադրում է թեմաների մանրամասն ներկայացումը, շարունակական հարցուպատասխանի (Q&A) սեսիաները և գործնական օրինակները։ Մասնակիցները կաշխատեն իրական գործնական իրավիճակների վրա հիմնված օրինակներով և կիրականացնեն հաշվարկներ՝ ներառյալ ֆինանսական գործիքների դասակարգումը, Ակնկալվող վարկային կորուստների (ECL) գնահատումը, պորտֆելի սեգմենտավորումն ու փուլավորումը, ինչպես նաև PD, EAD և LGD ցուցանիշների հաշվարկները։
Մարինա Ենգիբարյանը IAB Business International Academy-ի դասընթացավար է։ Նա ունի «Մեծ քառյակ»-ի աուդիտորական ընկերությունների հետ աշխատանքի մեծ փորձ, այդ թվում՝ Ernst & Young, Deloitte և KPMG CJSC ընկերություններում։
Ներկայումս նա աշխատում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ որպես ավագ աուդիտի մենեջեր։