Արհեստական բանականության (ԱԲ) հիմունքներ և գործնական կիրառություններ
«Արհեստական բանականության (ԱԲ) հիմունքներ և գործնական կիրառություններ» դասընթացը նախատեսված է մասնագետներին ԱԲ-ի հիմունքներին ծանոթացնելու և գործնական ԱԲ գործիքների կիրառման միջոցով նրանց առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մասնակիցները կուսումնասիրեն ChatGPT-ը, պրոմպտերի մշակումը, ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծությունը, բովանդակության ստեղծումը, ինչպես նաև ԱԲ-ի կիրառման էթիկական և իրավական ասպեկտները։
Դասընթացը նախատեսված է տարբեր ոլորտների մասնագետների համար, ովքեր ցանկանում են հասկանալ արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունները և կիրառել ԱԲ-ի գործնական գործիքները իրենց առօրյա աշխատանքում։ Գործնական առաջադրանքներին մասնակցելու համար մասնակիցները պետք է ունենան սեփական համակարգիչ։
Ալեն Հովհաննիսյանը full-stack վեբ ծրագրավորող և ԱԲ ինժեներ է, ինչպես նաև Robi Labs և Blumix ստարտափների հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է տեխնոլոգիական ձեռներեցություն, ԱԲ հետազոտություններ և նորարարական լուծումների մշակում։
Նա ղեկավարում է ԱԲ նախագծերը՝ գաղափարի և նախագծման փուլից մինչև մշակումը, թեստավորումը և ամպային միջավայրում տեղակայումը՝ աշխատելով այնպիսի տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են Python-ը, PyTorch-ը, TensorFlow-ը, Hugging Face-ը և Gradio-ն։
Ալենը նաև դասընթացավար է, իրականացնում է գործնական դասընթացներ ԱԲ-ի հիմունքների, մեծ լեզվային մոդելների (LLM), գեներատիվ ԱԲ-ի և բիզնես գործընթացներում ԱԲ-ի ինտեգրման վերաբերյալ։