• Տևողություն: 10 ժամ
  • Մակարդակ All levels
  • Թեստեր 3
  • Անցումային տոկոս 70
  • Վկայական Yes

Արհեստական բանականության (ԱԲ) հիմունքներ և գործնական կիրառություններ

  • 0 enrolled students
  • english
65,000 AMD
Արհեստական բանականության (ԱԲ) հիմունքներ և գործնական կիրառություններ

Դասընթացի մասին

«Արհեստական բանականության (ԱԲ) հիմունքներ և գործնական կիրառություններ» դասընթացը նախատեսված է մասնագետներին ԱԲ-ի հիմունքներին ծանոթացնելու և գործնական ԱԲ գործիքների կիրառման միջոցով նրանց առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մասնակիցները կուսումնասիրեն ChatGPT-ը, պրոմպտերի մշակումը, ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծությունը, բովանդակության ստեղծումը, ինչպես նաև ԱԲ-ի կիրառման էթիկական և իրավական ասպեկտները։

Դասընթացի նպատակները՝

  • Հասկանալ, թե ինչպես է աշխատում ChatGPT-ը, ինչ հնարավորություններ և սահմանափակումներ ունի, ինչպես նաև որոնք են դրա կիրառման հիմնական ռիսկերը,
  • Սովորել, թե ինչպես ստեղծել արդյունավետ պրոմպտեր (հրահանգներ) տարբեր առաջադրանքների համար,
  • Կիրառել ԱԲ գործիքները առօրյա աշխատանքային գործունեության մեջ,
  • Օգտագործել ԱԲ-ն տվյալների վերլուծության, հաշվետվությունների պատրաստման, բովանդակության ստեղծման և փաստաթղթերի մշակման համար
  • Հասկանալ ԱԲ-ի էթիկայի, տվյալների պաշտպանության և իրավական կարգավորումների հետ կապված հարցերը,
  • Բացահայտել աշխատանքային գործընթացներում ԱԲ-ի ինտեգրման հնարավորությունները։

Ո՞ւմ համար է դասընթացը՝

Դասընթացը նախատեսված է տարբեր ոլորտների մասնագետների համար, ովքեր ցանկանում են հասկանալ արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունները և կիրառել ԱԲ-ի գործնական գործիքները իրենց առօրյա աշխատանքում։ Գործնական առաջադրանքներին մասնակցելու համար մասնակիցները պետք է ունենան սեփական համակարգիչ։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Հասկանալ ԱԲ-ի հիմնական սկզբունքներն ու կիրառությունները,
  • Արդյունավետորեն օգտագործել ChatGPT-ը աշխատանքային առաջադրանքների իրականացման համար,
  • Ստեղծել կառուցվածքային և արդյունավետ պրոմպտեր (հրահանգներ),
  • Կիրառել ԱԲ գործիքներ տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար,
  • Օգտագործել ԱԲ-ն փաստաթղթերի պատրաստման, թարգմանության, ամփոփման և բովանդակության ստեղծման համար,
  • ԱԲ գործիքների միջոցով ստեղծել պատկերներ և տեսանյութեր,
  • Բացահայտել և կառավարել ԱԲ-ի հետ կապված ռիսկերը, ներառյալ հալյուցինացիաները և տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրները,
  • Կիրառել ԱԲ գործիքները գործնական աշխատանքային իրավիճակներում։

Դասընթացավար Ալեն Հովհաննիսյան

Ալեն Հովհաննիսյանը full-stack վեբ ծրագրավորող և ԱԲ ինժեներ է, ինչպես նաև Robi Labs և Blumix ստարտափների հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է տեխնոլոգիական ձեռներեցություն, ԱԲ հետազոտություններ և նորարարական լուծումների մշակում։

Նա ղեկավարում է ԱԲ նախագծերը՝ գաղափարի և նախագծման փուլից մինչև մշակումը, թեստավորումը և ամպային միջավայրում տեղակայումը՝ աշխատելով այնպիսի տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են Python-ը, PyTorch-ը, TensorFlow-ը, Hugging Face-ը և Gradio-ն։

Ալենը նաև դասընթացավար է, իրականացնում է գործնական դասընթացներ ԱԲ-ի հիմունքների, մեծ լեզվային մոդելների (LLM), գեներատիվ ԱԲ-ի և բիզնես գործընթացներում ԱԲ-ի ինտեգրման վերաբերյալ։

0 Reviews

Write a Review

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.