Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար (ՓԼ/ԱՖ)» դասընթացը նախատեսված է մասնակիցներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխարգելման և բացահայտման վերաբերյալ գործնական գիտելիքներ և գործիքներ տրամադրելու համար։
Դասընթացը ներառում է հաճախորդների նույնականացում և պատշաճ ուսումնասիրություն, գործարքների մոնիթորինգ, կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ռիսկերի վրա հիմնված մոտեցում, կանխիկ գործարքներ, թղթակցային հարաբերություններ, միջազգային փոխանցումներ, պատժամիջոցներ և սև ցուցակներ, ինչպես նաև փողերի լվացման իրական դեպքերի վերլուծություն։
Դասընթացի ընթացքում ներկայացվում են նաև միջազգային լավագույն փորձի օրինակներ և գործնական մոտեցումներ, որոնք մասնակիցները կարող են կիրառել իրենց կազմակերպություններում՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման և համապատասխանության գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Դասընթացը նախատեսված է հաճախորդների սպասարկման ոլորտում ներգրավված աշխատակիցների, կառավարիչների, բանկերի ներքին դիտարկումների և վերահսկողության մասնագետների, ՓԼ/ԱՖ գործառույթներ իրականացնող աշխատակիցների և համապատասխանության (Compliance) պատասխանատուների համար։
Կարո Հարությունյանը ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ոլորտի սերտիֆիկացված մասնագետ է՝ ունենալով ACAMS-ի կողմից տրամադրված Certified Anti-Money Laundering Specialist (CAMS) և Certified Global Sanctions Specialist (CGSS) սերտիֆիկացումներ։
Ներկայումս նա Կոնվերս Բանկում զբաղեցնում է Պատժամիջոցների համապատասխանության բաժնի պետի պաշտոնը։ Նախկինում աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում՝ որպես ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբան։
ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ոլորտում իր մասնագիտական փորձի շնորհիվ Կարո Հարությունյանը դասընթացին փոխանցում է գործնական գիտելիքներ և իրական աշխատանքային փորձ՝ օգնելով մասնակիցներին հասկանալ, թե ինչպես արդյունավետ կիրառել ՓԼ/ԱՖ սկզբունքները ֆինանսական կազմակերպություններում։