• Տևողություն: 5 ժամ
  • Մակարդակ Intermediate
  • Թեստեր 3
  • Անցումային տոկոս 70
  • Վկայական ոչ

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

  • 0 enrolled students
  • english
80,000 AMD
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

Դասընթացի մասին

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար (ՓԼ/ԱՖ)» դասընթացը նախատեսված է մասնակիցներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխարգելման և բացահայտման վերաբերյալ գործնական գիտելիքներ և գործիքներ տրամադրելու համար։ 

Դասընթացը ներառում է հաճախորդների նույնականացում և պատշաճ ուսումնասիրություն, գործարքների մոնիթորինգ, կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ռիսկերի վրա հիմնված մոտեցում, կանխիկ գործարքներ, թղթակցային հարաբերություններ, միջազգային փոխանցումներ, պատժամիջոցներ և սև ցուցակներ, ինչպես նաև փողերի լվացման իրական դեպքերի վերլուծություն։

Դասընթացի ընթացքում ներկայացվում են նաև միջազգային լավագույն փորձի օրինակներ և գործնական մոտեցումներ, որոնք մասնակիցները կարող են կիրառել իրենց կազմակերպություններում՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման և համապատասխանության գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Դասընթացի նպատակները՝

  • Հասկանալ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները,
  • Կիրառել KYC՝ հաճախորդների նույնականացման և հաճախորդների պատշաճ ուսումնասիրության սկզբունքները,
  • Հասկանալ հաճախորդների վերաբերյալ տվյալների և փաստաթղթերի պահպանման պահանջները,
  • Կիրառել հաճախորդների և նրանց գործարքների արդյունավետ մոնիթորինգի մեխանիզմներ,
  • Բացահայտել հնարավոր կասկածելի գործարքները և հասկանալ դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման գործընթացը,
  • Կիրառել ռիսկերի վրա հիմնված մոտեցում ՓԼ/ԱՖ կանխարգելման գործընթացում,
  • Հասկանալ կանխիկ գործարքների հետ կապված ՓԼ/ԱՖ ռիսկերը,
  • Հասկանալ թղթակցային բանկային հարաբերությունների և միջազգային փոխանցումների հետ կապված ռիսկերը,
  • Հասկանալ պատժամիջոցների և սև ցուցակների դերը ՓԼ/ԱՖ համապատասխանության ապահովման գործում,
  • Վերլուծել փողերի լվացման իրական դեպքեր և հանցավոր սխեմաներ,
  • Զարգացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտման և կանխարգելման գործնական հմտություններ։

Ո՞ւմ համար է դասընթացը

Դասընթացը նախատեսված է հաճախորդների սպասարկման ոլորտում ներգրավված աշխատակիցների, կառավարիչների, բանկերի ներքին դիտարկումների և վերահսկողության մասնագետների, ՓԼ/ԱՖ գործառույթներ իրականացնող աշխատակիցների և համապատասխանության (Compliance) պատասխանատուների համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Հասկանալ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հիմնական գործիքներն ու մեխանիզմները,
  • Ավելի արդյունավետ կիրառել KYC և հաճախորդների պատշաճ ուսումնասիրության սկզբունքները,
  • Բարելավել հաճախորդների նույնականացման և պատշաճ ուսումնասիրության գործընթացները,
  • Հասկանալ հաճախորդների և նրանց գործարքների մոնիթորինգի արդյունավետ մոտեցումները,
  • Բացահայտել կասկածելի գործարքները և հասկանալ դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման գործընթացը,
  • Կիրառել ռիսկերի վրա հիմնված մոտեցում ՓԼ/ԱՖ համապատասխանության ապահովման գործընթացում,
  • Հասկանալ կանխիկ գործարքների և միջազգային փոխանցումների հետ կապված ՓԼ/ԱՖ ռիսկերը,
  • Ճանաչել պատժամիջոցների և սև ցուցակների նշանակությունը ֆինանսական հանցագործությունների կանխարգելման գործում,
  • Վերլուծել փողերի լվացման սխեմաները և բացահայտել հնարավոր ռիսկային ազդանշանները,
  • Ձեռք բերված գիտելիքները կիրառել իրենց կազմակերպությունում ՓԼ/ԱՖ կանխարգելման և համապատասխանության գործընթացների բարելավման նպատակով։

Դասընթացավար
Կարո Հարությունյան

Կարո Հարությունյանը ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ոլորտի սերտիֆիկացված մասնագետ է՝ ունենալով ACAMS-ի կողմից տրամադրված Certified Anti-Money Laundering Specialist (CAMS) և Certified Global Sanctions Specialist (CGSS) սերտիֆիկացումներ։

Ներկայումս նա Կոնվերս Բանկում զբաղեցնում է Պատժամիջոցների համապատասխանության բաժնի պետի պաշտոնը։ Նախկինում աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում՝ որպես ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերլուծաբան։

ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ոլորտում իր մասնագիտական փորձի շնորհիվ Կարո Հարությունյանը դասընթացին փոխանցում է գործնական գիտելիքներ և իրական աշխատանքային փորձ՝ օգնելով մասնակիցներին հասկանալ, թե ինչպես արդյունավետ կիրառել ՓԼ/ԱՖ սկզբունքները ֆինանսական կազմակերպություններում։

0 Reviews

Write a Review

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.