ESG կառավարման, ռիսկերի և հաշվետվողականության ամբողջական համակարգը ֆինանսաբանկային ոլորտում
«ESG կառավարում, ռիսկեր և հաշվետվողականություն ֆինանսական և բանկային ոլորտում» դասընթացը նախատեսված է մասնակիցներին ESG ռիսկերի, պատշաճ ուսումնասիրության (due diligence), բանկային գործընթացներում ESG գործոնների ինտեգրման և կայունության հաշվետվողականության վերաբերյալ գործնական գիտելիքներ տրամադրելու համար։ Դասընթացը ներառում է GRI ստանդարտները, IFRS/ISSB կայունության բացահայտման ստանդարտները, ինչպես նաև ESG հաշվետվողականության և կորպորատիվ ռազմավարության համապատասխանեցումը։
Դասընթացը նախատեսված է ֆինանսական և բանկային ոլորտում աշխատող բիզնես վարկավորման մասնագետների, վարկային մասնագետների, ռիսկերի կառավարման մասնագետների, ինչպես նաև Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) և ESG մասնագետների համար։
Նժդեհ Անդրիազյանը QHSE, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտների մասնագետ է՝ ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձով, ինչպես նաև աուդիտոր՝ ավելի քան 7 տարվա փորձով։
Նա աշխատել է միջազգային դոնորների և կազմակերպությունների կողմից աջակցվող ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ USAID-ի, KfW-ի, GIZ-ի, EBRD-ի, EIB-ի, ԵՄ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերում։