• Տևողություն: 10 ժամ
  • Մակարդակ All levels
  • Թեստեր 3
  • Անցումային տոկոս 70
  • Վկայական Yes

ESG կառավարման, ռիսկերի և հաշվետվողականության ամբողջական համակարգը ֆինանսաբանկային ոլորտում

  • 0 enrolled students
  • english
120,000 AMD
ESG կառավարման, ռիսկերի և հաշվետվողականության ամբողջական համակարգը ֆինանսաբանկային ոլորտում

Դասընթացի մասին

«ESG կառավարում, ռիսկեր և հաշվետվողականություն ֆինանսական և բանկային ոլորտում» դասընթացը նախատեսված է մասնակիցներին ESG ռիսկերի, պատշաճ ուսումնասիրության (due diligence), բանկային գործընթացներում ESG գործոնների ինտեգրման և կայունության հաշվետվողականության վերաբերյալ գործնական գիտելիքներ տրամադրելու համար։ Դասընթացը ներառում է GRI ստանդարտները, IFRS/ISSB կայունության բացահայտման ստանդարտները, ինչպես նաև ESG հաշվետվողականության և կորպորատիվ ռազմավարության համապատասխանեցումը։

Դասընթացի նպատակները`

  • Հասկանալ ESG-ն ֆինանսական և բանկային ռիսկերի տեսանկյունից,
  • Բացահայտել և գնահատել ESG ռիսկերը հաճախորդների և պորտֆելների մակարդակներում,
  • Կիրառել ESG սքրինինգ և պատշաճ ուսումնասիրություն բանկային գործընթացներում,
  • Հասկանալ ֆինանսական և ազդեցության էականության (materiality) հասկացությունները,
  • Կիրառել GRI ստանդարտները ESG բացահայտումների և էականության գնահատման համար,
  • Հասկանալ և կիրառել IFRS S1 և IFRS S2 կայունության բացահայտման ստանդարտները,
  • Մշակել GRI–IFRS ESG բացահայտումների ինտեգրված մոտեցում,
  • Աջակցել ESG-ի ներքին կառավարման և հաշվետվողականության գործընթացներին։

Ո՞ւմ համար է այս դասընթացը

Դասընթացը նախատեսված է ֆինանսական և բանկային ոլորտում աշխատող բիզնես վարկավորման մասնագետների, վարկային մասնագետների, ռիսկերի կառավարման մասնագետների, ինչպես նաև Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) և ESG մասնագետների համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Հասկանալ ESG ռիսկերը՝ որպես ֆինանսական ռիսկեր,
  • Իրականացնել ESG սքրինինգ և ESG պատշաճ ուսումնասիրություն,
  • Գնահատել էականությունը՝ GRI պահանջներին համապատասխան,
  • Հասկանալ IFRS S1 և IFRS S2 ստանդարտների կիրառությունը,
  • Ինտեգրել ESG գործոնները վարկավորման և ներդրումային գործընթացներում,
  • Սահմանել ESG տվյալների պահանջները և ձևավորել ռիսկերի պրոֆիլներ,
  • Համադրել GRI և IFRS բացահայտումները՝ ստեղծելով ինտեգրված հաշվետվողականության շրջանակ,
  • Մշակել ESG բացահայտումների ճանապարհային քարտեզ՝ համապատասխանեցված կորպորատիվ ռազմավարությանը։

Դասընթացավար

Նժդեհ Անդրիազյան

Նժդեհ Անդրիազյանը QHSE, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտների մասնագետ է՝ ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձով, ինչպես նաև աուդիտոր՝ ավելի քան 7 տարվա փորձով։

Նա աշխատել է միջազգային դոնորների և կազմակերպությունների կողմից աջակցվող ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ USAID-ի, KfW-ի, GIZ-ի, EBRD-ի, EIB-ի, ԵՄ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերում։

0 Reviews

Write a Review

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.